«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել՝ տեղափոխվելով Անգլիա:
«Հրաշալի է խաղալ վերջին տասը տարիների աշխարհի լավագույն ակումբում: Իմ տեղափոխությունն իսկապես տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, և դա կապված է ոչ թե թիմի մարզավիճակի, այլ իմ մարզավիճակի հետ:
Ես իմ լավագույն մրցաշրջանն անցկացրի, ես շատ լավ էի գործում «Պորտուում», լի էի վստահությամբ, ուստի հիմա ճիշտ ժամանակն էր տրանսֆեր անելու համար», – ասել է 23-ամյա կիսապաշտպանը։
«Քաղաքայինները» իսպանացու հետ պայմանագիր կնքեցին փետրվարին՝ տրանսֆերի համար «Պորտուին» վճարելով 60 միլիոն եվրո: