«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ծրագրում է ուժեղացնել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, անգլիական գրանդը հետաքրքրված է մի քանի պոտենցիալ նորեկներով։ Մանկունիացիներին կարող են միանալ հետևյալ ֆուտբոլիստները՝ Վիկտոր Օսիմհեն, Չավի Սիմոնս, Էբերեչի Էզե, Բենջամին Շեշկո և Անտուան Սեմենյո:
«Մանչեսթեր Յունայթեդը» ձախողվել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Խաղացված 33 տուրից հետո մանկունիանցիները 38 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի միայն 14-րդ հորիզոնականը։
Միաժամանակ թիմը հնարավորություն ունի հաղթելու Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Կիսաեզրափակիչում «կարմիր սատանաները» կխաղան Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։