«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել «Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստ Ֆրանկո Մաստանտուոնոյին: 17-ամյա ֆուտբոլիստին վաղուց են հետևում եվրոպական ֆուտբոլի գրանդները, սակայն Ռիվեր Փլեյթը, պահանջում է գրեթե 45 միլիոն եվրո արգենտինացու համար։

Լրագրող Մարտին Լիպտոնի կարծիքով՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել այդքան գումար։ Ֆրանկո Մաստանտուոնոյի պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա վերջ, իսկ Transfermarkt-ի փորձագետները արգենտինացու արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպանն իր թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։