«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին նկատվել է եվրոպական տարբեր առաջնությունների վեց հսկաների ռադարներում: Եթե խոսակցություններին կարելի է հավատալ, ապա իտալացին արդեն հասկացրել է, որ պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանում փոխել ակումբը։
Ըստ CaughtOffside-ի՝ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Յուվենտուսը»:
Կաչաղակներն իրենց աստղի համար կխնդրեն մոտ 80 միլիոն եվրո։
Transfermarkt-ի փորձագետները 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։ «Միլանի» նախկին խաղացողն այս մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: