Ռոդրիի դիրքորոշումը Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, սակայն նա այլ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունի։

Անցած սեպտեմբերին կիսապաշտպանը պատռել էր խաչաձև կապանները։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։