Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է Ժերեմի Դոկուն դադարել ընդգրկվել մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն դադարել ընդգրկվել «Քաղաքայինների» մեկնարկային կազմում։

«Վերջին մի քանի խաղերում ես այնքան անարդարացի էի նրա նկատմամբ: Հիշում եմ «Թոթենհեմի» և «Բրայթոնի» դեմ խաղերը, առանց նրա, հաջողություններ հնարավոր չէր լինի իրագործել: Միակ պատճառը, որ նա վերջերս չի խաղացել, այն է, որ մենք չենք հարձակվում եզրային խաղացողներով», ասել է իսպանացի մասնագետը։

Ընթացիկ մրցաշրջանում Դոկուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։