Ռոյ Քին․ «Դա քննարկվում է այնպես, կարծես աշխարհը կանգ է առնելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կիսվել է «Լիվերպուլից» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հնարավոր հեռանալու մասին իր կարծիքով։

«Չեմ հասկանում, դա քննարկվում է այնպես, կարծես աշխարհը կանգ է առնելու, եթե նա հեռանա «Լիվերպուլից»: Նա, իհարկե, լավ խաղացող է, բայց ակումբը կգտնի մեկին, ով կփոխարինի նրան:

«Լիվերպուլը» Ալեքսանդր-Առնոլդից լավ խաղացողներ է կորցրել. Եվ դրանից հետո ամեն ինչ լավ էր»,- իռլանդացու խոսքերն է փոխանցում The Mirror-ը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ անգլիացի եզրային պաշտպանն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»: