Լուիշ Ֆիգուն կարծում է, որ Կիլիան Մբապպեն չպետք է անհանգստանա երկրպագուների սուլոցներից:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Լա լիգայի 32-րդ տուրի «Ատլետիկի» հետ հանդիպումը (1-0) դիտել է տրիբունայից՝ «Ալավեսի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։
Հանդիպման 20-րդ րոպեին «Ռեալի» որոշ երկրպագուներ սկսեցին սուլել, երբ Մբապեին ցուցադրեցին մարզադաշտի մեծ էկրանին։
Նմանատիպ արձագանք եղավ երկրպագուների կողմից այս շաբաթ «Արսենալի» դեմ խաղում, երբ ֆրանսիացին փոխարինման դուրս եկավ խաղադաշտից:
«Մբապեն իրեն առանձնահատուկ զգալու կարիք չունի… Բեռնաբեուում բոլորիս սուլում էին»:
«Ռեալում» առաջին մրցաշրջանները երբեք հեշտ չեն լինում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը։