Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը սահմանել է գերմանական Բունդեսլիգայի ռեկորդ՝ դառնալով մրցաշարում ամենարագը 60 գոլ խփած խաղացողը։
Դրան հասնելու համար ֆուտբոլիստից պահանջվել է 60 հանդիպում։
Անգլիացի հարձակվողը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդի նվաճումը, որը 65 խաղում էր դարձել 60 գոլի հեղինակ։
Հարձակվողը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Թոթենհեմից»: