«Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն կարծում է, որ Իտալիայի գավաթը նվաճելը կարող է փրկել 2024/2025 մրցաշրջանը «ռոսոներիների» համար։
Մրցաշարի կիսաեզրափակչում «Միլանը» կմրցի «Ինտերի» հետ, առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին:
«Մենք պետք է տանք այն ամենը, ինչ ունենք հաղթելու համար, դուրս գանք եզրափակիչ և ուրախացնենք մեր բոլոր երկրպագուներին: Եվ ուրախացնենք նաև ինքներս մեզ, քանի որ այս մրցաշրջանը մեզ համար շատ դժվար էր:
Մենք պետք է խաղին մոտենանք ճիշտ մտածելակերպով հաղթանակի համար և հավատանք, որ ի վիճակի ենք նվաճելու այս գավաթը:
«Սա չափազանց կարևոր հանդիպում է, որը կարող է փոխել մեր մրցաշրջանը»,- Լեաուի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: