«Բարսելոնան» պատրաստ է երկու ֆուտբոլիստ վաճառել Վիկտոր Գյոկերեսին գնելու համար

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսով։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին, և այդ գործարքներից ստացված գումարը կներդրվի Գյոկերեսի տրանսֆերի համար։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Վիկտոր Գյոկերեսն այս մրցաշրջանում անցկացրած 46 խաղում դարձել է 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։