Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։
Մանչեսթերյան թիմի համար այս պարտությունն արդեն 15-րդն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Ակումբը նախկինում երբեք այդքան շատ չէր պարտվել Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» երաշխավորեց հաջորդ մրցաշրջանում իր մասնակցությունը Պրեմիեր Լիգայում, քանի որ զուգահեռ խաղում «Իպսվիչը» պարտվեց «Արսենալին» (0-4)։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝