«Մանչեսթեր Սիթին» 200 միլիոն եվրո կառաջարկի «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում:

Transfer News Live-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել Պեդրիին ձեռք բերելու մտքից։ աղբյուրը պնդում է, որ անգլիական գրանդը կիսապաշտպանի համար կարող է առաջարկել մոտ 200 միլիոն եվրո։

Տրանսֆերը կլինի ամենաթանկը Պրեմիեր լիգայի պատմության մեջ, եթե այն կայանա: Transfermarkt-ը Պեդրիի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: