«Արսենալը» ցանկանում է նոր կիսապաշտպան ձեռք բերել

Լոնդոնի «Արսենալը» ծրագրել է ուժեղացնել կիսապաշտպանությունը: «Զինագործների» ղեկավարությունը հույս ունի բարձր մակարդակի փոխարինողներ ձեռք բերել Թոմաս Փարթիին և Ժորժինյոյին, որոնց պայմանագրերն ավարտվում են մրցաշրջանի վերջում:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Արսենալի» երկու գլխավոր թիրախները կիսապաշտպանի դիրքի համար «Նյուքասլի» Բրունո Գիմարաեշը և «Ռեալ Սոսյեդադի» Մարտին Զուբիմենդին են:

27-ամյա բրազիլացուն Transfermarkt-ը գնահատում է 80 միլիոն եվրո, իսկ 26-ամյա իսպանացուն՝ 60 միլիոն եվրո։ «Արսենալը» 33 տուրից հետո զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 13 միավորով: