Արնե Սլոտը մեկնաբանել է «Լեսթերի» դեմ հաղթական խաղը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է «Լեսթերի» դեմ (1-0) իր թիմի խաղի մասին։ Մերսիսյդցիներին հաջողվեց ճեղքել աղվեսների պաշտպանությունը միայն 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի միջոցով։

«Այո, դժվար էր, բայց դա այն է, ինչ կարելի է ակնկալել, եթե չես օգտվում այդ պահերից: Մենք երկու հիանալի հնարավորություն ստեղծեցինք մեկնարկային հինգ րոպեներին, իսկ երկրորդ խաղակեսի առաջին 15-20 րոպեներին հնարավորություններ ստեղծվեցին մեկը մյուսի հետևից:

Չեմ կարծում, որ թիմն այդքան հնարավորություններ է բաց թողել այն ամբողջ ժամանակ, երբ ես մարզում եմ», – ասել է Սլոտը։