Միկել Արտետան խոսել է «Իպսվիչի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-0):
«Ես շատ գոհ էի այս խաղից, հատկապես այն բանից, թե ինչպես մենք սկսեցինք հանդիպումը 11-11: Առաջին 35 րոպեները հիանալի էին, մենք երկու գոլ խփեցինք և կարող էինք երեք-չորս խփել:
Հեռացումից հետո խաղը փոխվեց։ Մենք լավ էինք վերահսկում հանդիպումը, մի քիչ սրություն ունեինք, բայց երկու լավ գոլ խփեցինք։ Մենք որոշակի ռոտացիա արեցինք, խաղացողներին հանգստացրինք. դա հիանալի օր էր:
Այսօր խաղում շատ դրական կողմեր կային»,- ասել է «Արսենալի» մարզիչը Sky Sports-ին: