Բրունո Ֆերնանդեշի ֆանտաստիկ ցուցանիշը ստացած խաղաժամանակի տեսանկյունից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը 2022 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղը (0-1) սկսել է պահեստայինների նստարանին։

Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 4280 րոպե։ Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: