«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (4-3)։
«Կիրակի օրը անցկացված թեստերը հաստատեցին, որ Ռոբերտ Լևանդովսկին ձախ կիսաթենդիոզ մկանի վնասվածք ունի»,- ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ։
«Բարսելոնան» չի հայտարարել 36-ամյա Լևանդովսկու վերականգնման ժամկետների մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։