Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը շուտով կարող է ծնկի վիրահատության ենթարկվել։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Ռյուդիգերը մի քանի ամիս է, ինչ խաղում է ձախ ծնկի ցավերով։ Ֆուտբոլիստի մոտ մենիսկի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել, որը վատացել է վերջին հանդիպումների լարվածության պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծնկի հնարավոր վիրահատության մասին որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտին։ Պաշտպանն այժմ ամենօրյա ռեժիմով աշխատում է ֆիզիոթերապևտների հետ՝ առաջիկա հանդիպումների համար թիմում մնալու համար։
Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 47 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։