Մադրիդի «Ռեալը» մոտիվացված է հաղթելու մնացած հասանելի մրցաշարերն 2024/25 մրցաշրջանում։
«Եթե նույնիսկ չնչին հույս մնա, մենք կպայքարենք մինչև վերջ»,- այս արտահայտությունը հնչել է «Ռեալի» հանդերձարանում՝ քառորդ եզրափակիչ փուլի Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու հաջորդ օրը, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը չափազանց մոտիվացված է հաղթել «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի եզրափակչում, որը կկայանա ապրիլի 26-ին։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է խանգարել «բլաուգրանային» այս մրցաշրջանում թրեբլ նվաճելուց։