Ռաֆինյա․ «Ես երբեք չեմ պատկերացրել դա նույնիսկ իմ ամենախելագար երազներում»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է կատալոնական ակումբի կազմում իր 50-րդ գոլը։ Այս նշակետին 28-ամյա ֆուտբոլիստը հասել է Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (4-3)։

««Բարսելոնայի» կազմում իմ 50-րդ գոլը լրացրեց մեր վերադարձը։ Երեք տարուց պակաս ժամանակում այս մարզաշապիկով 50 գոլ խփելն ինձ համար առանձնահատուկ բան է։ Ես դա երբեք չէի պատկերացնում նույնիսկ իմ ամենախենթ երազներում։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից, ընդհանուր առմամբ կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 135 հանդիպում։