«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ասթոն Վիլան», «Նյուքասլը» և «Թոթենհեմը»։ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել Գրելիշի համար առաջարկները, սակայն վինգերի բարձր աշխատավարձը խոչընդոտ է տրանսֆերի համար։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։