«Ալ-Նասրը» 400 միլիոն եվրո է պատրաստում եվրոպական թոփ-ակումբների երեք աստղերի համար

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել իր թիմը աստղային ֆուտբոլիստներով։

Սաուդյան ակումբը հետաքրքրված է հարձակվող Վինիսիուս Ժունիորով (Ռեալ Մադրիդ), կենտրոնական պաշտպան Գաբրիել դոս Սանտոսով (Արսենալ) և կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյով (Չելսի)։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Ալ-Նասրը» պատրաստ է հաջորդ ամառ բոլոր երեք ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ծախսել մոտ 400 միլիոն եվրո։ 24-ամյա Վինիսիուսի, 27-ամյա Գաբրիելի և 23-ամյա Կայսեդոյի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի փորձագետների, կազմում է համապատասխանաբար 200, 75 և 80 միլիոն եվրո։