«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին։
«Մեր թիմին պետք են գոլեր և գոլային փոխանցումներ։ Սանչոյի ապագան․ Ես դեռ չեմ մտածել հաջորդ մրցաշրջանի կազմի մասին։ Առայժմ մտածում եմ, թե ինչպես առավելագույն օգուտ քաղել այս թիմից, որպեսզի մրցաշրջանը լավ նոտայով ավարտեմ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը։
Սանչոն վարձավճարով հանդես է գալիս «թոշակառուների» կազմում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։