«Բեշիքթաշի» կենտրոնական հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։
Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են Ա Սերիայի թիմերը։ Գործարքը կարող է ավարտվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն անցկացրել է 25 հանդիպում, դառնալով՝ 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։