«Լիլի» կենտրոնական հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։
Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ «Ինտերը» 25-ամյա կանադացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ։ Հաղորդվում է, որ Դևիդը չի շտապում որոշում կայացնել, այդ պատճառով էլ ծրագրում է լսել այլ ակումբների առաջարկները։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Դևիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է այս ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։