«Նյուքասլը» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Նյուքասլը» շրջանցել է «Ռեալին» և «Բարսելոնային» տրանսֆերային մրցավազքում՝ ձեռք բերելով 18-ամյա Անտոնիո Կորդերոյին: Այդ մասին հայտնում է The Athletic-ը։

«Մալագայի» վինգերը կմիանա անգլիական ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում Կորդերոն Իսպանիայի երկրորդ լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։