«Ինտերի» պաշտպանը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ակումբում

Ֆուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն, ով ներկայացնում է նիդեռլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյի շահերը, խոսել է Միլանի «Ինտերում» ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Ստեֆանն ակումբում կմնա ևս մեկ մրցաշրջան»,- մեջբերում է գործակալի խոսքերն ինսայդեր Նիկոլո Շիրան։

33-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի վերջը:

Ստեֆանը միլանյան թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։