Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Դարվին Նունյեսին ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի ապագան անորոշ է մնացել այս տարվա փետրվարից: Սպասվում է, որ 25-ամյա ուրուգվայցին այս ամառ կլքի ակումբը։ Այս տեղեկությունը հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» մոտակա ամիսներին կքննարկի Նունեսի վերաբերյալ ցանկացած առաջարկ։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է իր կարիերայում նոր մարտահրավերների։

Ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 50 մլն եվրո։