«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեի վիճակի մասին հարցին։
«Բալդեն կվերադառնա՞ հաջորդ շաբաթ: Պետք է սպասել», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Բալդեն ցանկանում է վերականգնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի համար։
Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 19-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Սելտային»: