«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու չի սիրում իր թիմում մեծ թվով խաղացողներ ունենալ։
«Ես մեծ կազմ չեմ սիրում։ Հիմա մեկ-երկու խաղացող անգամ չեն կարողանում գնալ «Գուդիսոն Պարկ»: Սարսափելի է։ Ֆուտբոլիստների համար դա անիմաստ է, քանի որ նրանք նույնիսկ պահեստայինների նստարանին չեն հասնում: Նրանք գալիս են տուն և մտածում. «Ի՞նչ եմ ես այստեղ անում»»: Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն։
Այսօր՝ ապրիլի 19-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կխաղա «Էվերթոնի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: LiveResult պորտալը կտրամադրի մենամարտի տեքստային հեռարձակում։