Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է աստղային հարձակվողի ծառայություններով

Նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ըստ deadlinedaylive աքաունթի՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է սկանդինավացի հարձակվողի ծառայություններով։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Լոս Բլանկոների» ձախողումից հետո մարզիչը որոշում է կայացրել նոր բարձրակարգ տրանսֆերի մասին: «Արքայական» ակումբը քառորդ եզրափակիչում ընդհանուր հաշվով պարտվել է Լոնդոնի «Արսենալին» (0:3, 1:2): 24-ամյա Հոլանդի պայմանագիրը անգլիական թոփ-ակումբի հետ մինչև 2034 թվականի հունիսի վերջն է:

Transfermarkt-ը Էրլինգի շուկայական արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո: