Կևին Դե Բրույնեն ցանկանում է մնալ Եվրոպայում

Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վերջերս հայտարարեց, որ 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Սիթին»։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է շարունակելու իր կարիերան բելգիացին։

Ըստ ESPN-ի՝ Դե Բրույնեն իրեն դեռ ունակ է զգում հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Ֆուտբոլիստը նույնիսկ պատրաստ էր երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մեկ պայմանով՝ պահպանելով նախկին աշխատավարձը։

Կևին Դե Բրույնեն հունիսին կդառնա 34 տարեկան։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 415 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 107 գոլի և 177 գոլային փոխանցման հեղինակ։