Հանս-Դիտեր Ֆլիկը` «Սելտայի» դեմ կայանալիք խաղի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Իսպանիայի առաջնության «Սելտայի» դեմ կայանալիք խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Սելտան» ունի իր հստակ ոճն ու խաղային փիլիսոփայությունը: Այդ իսկ պատճառով մեզ համար շատ կարևոր է ցույց տալ մեր ուժեղ կողմերը,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Իսպանական Լա Լիգայի 32-րդ տուրի «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 19-ին: