Fastex Պրեմիեր Լիգա. «Ալաշկերտը» պարտվեց «Արարատին»

Fastex Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Ալաշկերտը» 2:3 հաշվով պարտություն է կրել «Արարատից»:

Խաղի հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացել է «Արարատի» կիսապաշտպան Քրստոֆեր Բոնիֆեյսը՝ օգտվելով մրցակցի ֆուտբոլիստներից սխալից:

26-րդ րոպեին Յուրի Մարտիրոսյանը տուգանայինի մատույցներից կատարած հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Մարտիրոսյանի փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանն առաջ է մղել Էդգար Թորոսյանի թիմին:

Երկրորդ կեսում, սակայն, Կեաս Բահը երկու գոլ է խփել ու հաղթանակ պարգևել իր թիմին: 20-ամյա իվուարցի հարձակվողը նախ աչքի է ընկել 58-դր րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը, ապա 80-րդ րոպեին խփել է հաղթական գնդակը: