«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է չեմպիոնական տիտղոսի սպասման հետ կապված իր զգացմունքներով։
«Ես ընդհանրապես չեմ մտածում այս թեմայի մասին: Այս պահին իմ բոլոր մտքերը կենտրոնացած են «Լեսթերի» և մեր թիմի վրա: Կասկածում եմ, որ դուք ինձ կհավատաք, բայց դա այդպես է: Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ ներկայով», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Մի քանի օր առաջ Արնե Սլոթը նույն կերպ էր արտահայտվել՝ նշելով, որ «Լիվերպուլը» դեռևս երկու կարևոր հանդիպում ունի: Պրեմիեր լիգայի տուրում նրա թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 13 միավորով գերազանցելով Լոնդոնի «Արսենալին»: