«Բարսելոնան» հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով, սակայն Հանս-Դիտեր Ֆլիկն ընտրել է այլ թեկնածուի:
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչը ուրախ կլիներ, եթե ակումբը պայքարեր Ջամալ Մուսիալայի համար, այլ ոչ թե նորից փորձեր համոզել Ուիլյամսին, հաղորդում է El Nacional-ը:
Սակայն 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին «Բավարիայից» հրավիրելն էլ ավելի դժվար կլինի. նա վերջերս նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել մյունխենյան թիմի հետ, և նրա տրանսֆերային արժեքը զգալիորեն բարձր է։
Transfermarkt-ը Ջամալ Մուսիալայի արժեքը գնահատում է 140 մլն եվրո, իսկ Նիկո Ուիլյամսինը՝ 70 մլն։ Իսպանացու պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրո ազատման կետ: