Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի պահվածքի մասին։
«Նրան դա պետք չէ: Նա պետք է սովորի լավագույններից: Իսկ լավագույնները չեն լացում: Լավագույններին կարող են հարվածել ոտքերին, բայց նրանք կկանգնեն իրենց ոտքերի վրա և լաց չեն լինի: Վինիսիուսը լացելու կարիք չունի, նա պետք է խաղա, այսքանը»,- Վալդերամայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ավելի վաղ Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում իր 105-րդ գոլը խփեց բոլոր մրցաշարերում՝ դառնալով «Արքայական» ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած բրազիլացին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։