Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետտոն։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆրանսիացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը։
Ֆրանսիացին որոշել է մնալ «Ատլետիկոյում»՝ չնայած MLS-ի հետաքրքրությանը։
Այս մրցաշրջանում Գրիզմանտ բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Գրիզմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: