Լիոնել Մեսսի․ «Ես ցանկանում էի վերադառնալ «Բարսելոնա»»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Արգենտինացին կատալոնական ակումբում անցկացրել է ավելի քան 20 տարի։ 2021 թվականին «բլաուգրանաները» չկարողացան երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, և ֆուտբոլիստը հայտնվեց ՊՍԺ-ում։

Երկու տարի անց հարձակվողը տեղափոխվեց «Ինտեր Մայամի», որտեղ մինչ այժմ հանդես է գալիս։ Մեսսին կարող էր «Բարսելոնա» վերադառնալ 2023 թվականին, բայց գործարքն այդպես էլ տեղի չունեցավ։

«Ես ցանկանում էի վերադառնալ «Բարսելոնա», դա միշտ եղել է իմ նպատակը։ Ցավոք, դա հնարավոր չեղավ անել»,- 37-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Inter Miami News Hub-ը։

Մեսսիի գործող պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա վերջ։