Մարկուս Ռեշֆորդը երազում է Լա Լիգա տեղափոխվելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», հուսով է, որ իր ներկայիս մարզավիճակը կգրավի եվրոպական մեծ ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը դեռ երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին և ուրախ կլիներ հաջորդ ամառ տեղափոխվել կատալոնական ակումբ։ Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն։

Նշվում է, որ դժվար թե անգլիացին կարողանա շարունակել ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում», քանի դեռ թիմը մարզում է Ռուբեն Ամորիմը։

Հիշեցնենք, որ նախորդ ձմռանը՝ մինչ Ռեշֆորդը «Ասթոն Վիլա» տեղափոխվելը, մամուլում տեղեկություններ կային, որ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։