Հոլանդացի 33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի աշխատավարձը չի կրճատվել «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգումից հետո։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստը պահպանել է շաբաթական 400 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձը և մնացել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։
Ըստ The Sun-ի՝ այս պաշտոնում երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Դավիդ Ալաբան է, ով «Ռեալում» շաբաթական 360 հազար ֆունտ է ստանում։
Մերսիսայդցիները հայտարարեցին Վան Դեյկի հետ պայմանագրի երկարաձգման մասին երեկ՝ ապրիլի 17-ին։ Նշվում է, որ պաշտպանի նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։