Ալեխանդրո Գառնաչոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի նկատմամբ։

Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» չեն բացառում արգենտինացի ֆուտբոլիստին հաջորդ ամառ վաճառելու տարբերակը։ Նշվում է, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը Գառնաչոյի գնման միակ հավակնորդները չեն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողի տրանսֆերից պահանջում է մոտ 70 միլիոն ֆունտ (81,9 միլիոն եվրո)։

Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։