Մադրիդի «Ռեալին» վերակազմավորում է սպասվում Չեմպիոնների լիգայում ձախողումից հետո: Փոփոխությունները կազդեն նաեւ կազմի վրա։
Ըստ Marca-ի, Մադրիդի «Ռեալում» բոլորը կարծում են, որ ժամանակն է հրաժեշտ տալ Լուկա Մոդրիչին, Լուկաս Վասկեսին և մի քանի այլ խաղացողների:
Խորվաթի և իսպանացու գործող պայմանագրերն ավարտվում են այս ամառ: Կարծես թե նրանք մրցաշրջանի վերջում կլքեն ակումբը ազատ գործակալի կարգավիճակով: Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից՝ ընդհանուր 5-1 հաշվով զիջելով «Արսենալին»: