Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է ավելի բարձրակարգ թիմում հանդես գալ

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ասթոն Վիլա»:

Բիրմինգհեմյան ակումբը ֆուտբոլիստին գնելու տարբերակ ունի։ Ինքը՝ Ռեշֆորդը, հույս ունի, որ մարազվիճակի բարելավումը կնպաստի ավելի հեղինակավոր ակումբների հետաքրքրությանը:

Ըստ talkSPORT-ի՝ 27-ամյա Ռեշֆորդը դեռ հույս ունի կրել «Բարսելոնայի» մարզաշապիկը:

Մարկուս Ռեշֆորդն «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ռաշֆորդին գնահատում է 50 միլիոն եվրո: