«Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էենրիկեն մոտ է ակումբը փոխելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ինտերի» ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում անձնական պայմանագրի պայմանների շուրջ, շահագրգիռ կողմերի հետ։ Հարկ է նշել նաև, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
«Մարսելը» պլանավորում է խաղացողի համար ստանալ 30-ից 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով լրացուցիչ պայմանները, սակայն «Ինտերը» առաջարկում է 10 միլիոն պակաս։
Այս մրցաշրջանում Լուիս Էնրիկեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։