Նոր տեղեկություն «Լիվերպուլի» կիսապաշտպանի ապագայից

Կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն այս ամառ չի հեռանա «Լիվերպուլից»։ Այս մասին իր էջերում հայտնում է Mail Sport-ը։

Հարկ է նշել, որ վերջերս Գրավենբերխի ապագայի շուրջ որոշակի քննարկումներ ծավալվեցին, երբ ֆուտբոլիստի գործակալը հայտարարեց Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

Ռայան Գրավենբերչը «Լիվերպուլը» ներկայացնում է 2023 թվականի աշնան սկզբից՝ «Բավարիայից» տեղափոխվելուց հետո։ Հոլանդացի կիսապաշտպանը «կարմիրների» կազմում անցկացրել է 82 պաշտոնական հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt հեղինակավոր պորտալը 22-ամյա Gravenberch-ին գնահատում է 70 միլիոն եվրո։