Ժոզե Մոուրինյոն կարող է աշխատել Անգլիայում

Ժոզե Մոուրինյոն կարող է աշխատել Անգլիայում։ Ինչպես հայտնում է Goal պորտալը, «Թոթենհեմում» ուսումնասիրվում է պորտուգալացու վերադառնալու հնարավորությունը։

«Թոթենհեմը» ներկայումս մարզում է Անգելոս Պոստեկօղլուն, սակայն թիմը վատ է հանդես գալիս և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 15-րդ տեղում է:

Ժոզե Մոուրինյոն այժմ գլխավորում է թուրքական «Ֆեներբախչեն»։ Պորտուգալացին «Թոթենհեմի» հետ աշխատել է 2019-2021 թվականներին։