Յուրգեն Կլոպը միայն երկու թիմերում է պատրաստ վերսկսել մարզչական կարիերան

Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։

Ըստ տեղեկությունների` Կլոպի մտերիմները վերջերս լսել են նրանից, որ նա հոգնել է իր նոր աշխատանքից և պատրաստ է հեռանալ «Ռեդ Բուլից»։

Նշվում է, որ Յուրգենը պատրաստ է դիտարկել մարզչական գործունեությունը վերսկսելու տարբերակները միայն Բրազիլիայի հավաքականում և Մադրիդի «Ռեալում»։

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը ներկայում նոր գլխավոր մարզիչ է փնտրում․ Դորիվալ Ջունիորը պաշտոնը լքել է մարտին։ Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա նախկինում եղել են տեղեկություններ, որ մադրիդյան գրանդը հետաքրքրված է Կլոպի հնարավոր նշանակմամբ։