«Ալ Նասրը» հետևում է «Չելսիի» հենակետային կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին: Սակայն էկվադորցուն ձեռք բերելու սաուդյան ակումբի շանսերն ապարդյուն են։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, «Չելսին» չի վաճառի Կայսեդոյն նույնիսկ հսկայական գումարներով։ Լոնդոնում 23-ամյա էկվադորցուն համարվում են սպորտային նախագծում կարեւոր ֆիգուր։
Այսպիսով, Կայսեդոն չի դառնա Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։ Ընդհանուր առմամբ, Մոյսես Կայսեդոն «Չելսիի» կազմում անցկացրել է 85 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 7 գոլային փոխանցում իր թիմակիցներին։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։